HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Գոլդեն Փելիս» հյուրանոցի աճուրդը չի կայանա. հայտեր չկան

Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցի աճուրդը չի կայանա: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը:

«Հարգելի լսարան

Այսօր նախատեսված Գոլդեն Փելիս հյուրանոցի աճուրդը չի կայանա, քանի որ մինչև վերջնաժամկետի լրանալը (երեկ 18:00) հայտ չի գրանցվել։ Սրանից հետևում է, որ հաջորդ փուլում աճուրդի մեկնարկային գինը կլինի 5%-ով նվազ, իսկ ամսաթվի մասին լրացուցիչ կտեղեկացնենք»,- գրել է Բաբայանը։

Հիշեցնենք, որ «Գոլդեն Փելիս» հյուրանոցի մեկնարկային գինը Կառավարության որոշմամբ սահմանվել էր 7,5 միլիարդ դրամ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter