HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Կառավարությունը որոշեց 7,5 մլրդ․ դրամով աճուրդի հանել Արմեն Ավետիսյանի ընտանիքի նվիրած «Գոլդեն Փելիս» հյուրանոցային համալիրը

Կառավարության այսօրվա նիստում որոշվեց Մաքսային պետական կոմիտեի (ներկայում՝ Պետական եկամուտների կոմիտե) նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի ընտանիքի նվիրած «Գոլդեն Փելիս» հյուրանոցային համալիրը, շենք-շինությունների ներսում առկա 3257 միավոր շարժական գույքը և շենք- շինությունների օգտագործման և սպասարկման համար հատկացված 1.38 հեկտար մակերեսով հողամասն օտարել դասական աճուրդով:

Հյուրանոցային համալիրը գտնվում է Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Տանձաղբյուրի փողոց թիվ 34/1 հասցեում, ունի 19758 քառ. մետր մակերես:

Հաշվի առնելով, որ շենք-շինությունները նախատեսվում է օտարել հետագայում նույնպես որպես հյուրանոցային համալիր օգտագործելու նպատակով, և այն հնարավոր է շահագործել միայն հյուրանոցային համալիրում շարժական գույքի առկայության պայմաններում, շենք-շինությունն օտարման կդրվի ներսում առկա շարժական գույքի հետ՝ որպես մեկ միավոր գույք:

2019 թվականի նոյեմբերի 20-ի դրությամբ գույքի գնահատված արժեքը կազմել է 7.526. 457. 800 ՀՀ դրամ, իսկ գույքի զբաղեցրած օգտագործման և սպասարկման համար հատկացված 1.38 հեկտար մակերեսով հողամասի կադաստրային արժեքը կազմել է` 62.431.200 ՀՀ դրամ:

Նախագծով սահմանվել է, որ գնորդը պետք է վճարի նաև գույքի արժեքի որոշման համար նախատեսված գումարը՝ 4. 944. 600 ՀՀ դրամ:

Նախատեսվում է առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով կազմակերպել ևս երեք հերթական աճուրդ՝ յուրաքանչյուր հերթական աճուրդի ժամանակ գույքի վաճառքի մեկնարկային գինը նվազեցնելով վերջին աճուրդի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով։

Հիշեցնենք, որ 2019թ.-ի սեպտեմբեր ամսին Կառավարությունը որոշել էր  հյուրանոցն ընդունել որպես նվիրատվություն: Հյուրանոցը պետությանը նվիրելու հարցով Ավետիսյանի որդին՝ Արտաշես Ավետիսյանը, դիմել էր Պետական գույքի կառավարման կոմիտե այն բանից հետո, երբ քրեական գործ էր հարուցվել դրա ձեռքբերման օրիանականությունը ստուգելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter