HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Քոչարյանի ելույթի ժամանակ դատարանում իրարանցում սկսվեց

«Այս մոլորակի վրա կա 2 հայկական պետություն, և երկուսում էլ ես ղեկավար եմ եղել: Ես ցանկություն չունեի ելույթ ունենալու, բայց քանի որ հնչեց բառակապակցություն այն մասին, որ ես վտանգ են երկայացնում մեր պետականությանը, դրա համար մի փոքր կհեռանամ իրենց բողոքից:
Այս մասին Վերաքննիչ դատարանում գրավի դիմաց իրեն ազատ չարձակելու որոշման դեմ վերաքննիչ բողոքի քննության ժամանակ ասաց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Նշենք, որ պետականությանը վտանգ ներկայացնելու մասին հայտարարությունն արել էր տուժողի կողմի ներկայացուցիչներից մեկը:
Քոչարյանը նշեց, որ ինքը ԼՂՀ-ն ղեկավարել է ամբողջ պատերազմի ժամանակ, այդ երկրի հռչակագրի հեղինակն է, 88 թվականից մինչև երկրի ձևավորումը որևէ որոշում չի կայացվել առանց իրեն:
«Տասը տարի եղել եմ Հայաստանի Հանրապետության նախագահ: Մինչև իմ՝ նախագահ լինելը ՀՀ-ն դասվում էր աղքատ երկրների շարքին»,- խոսում էր Քոչարյանը, երբ հայտարարությանը առարկեց տուժողների ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը:
Փաստաբանը նշեց, որ Քոչարյանի ելույթը բողոքի հետ կապ չունի: Հետո դատարանի դահլիճում իրարանցում սկսվեց. միմյանց հետ սկսեցին վիճաբանել Քոչարյանի աջակիցներն ու ընդդիմադիրները:
Դատարանը կարգադրեց դահլիճից հեռացնել աղմկող անձանց ու մի քանի հոգի հեռացվեց:
Հետո Քոչարյանը շարունակեց ելույթը:
«Մի դատական նիստի ժամանակ այս նույն քաղաքացին ինձ մեղադրել է իր կնոջ՝ ինֆարկտից մահվան մեջ: Ես ի՞նչ կապ ունեմ դրա հետ: Ես ասում եմ՝ իմ նախագահության ժամանակ ՀՀ-ն դարձել է միջին եկամուտներ ունեցող երկիր, և դա պահպանվել է մինչ օրս:
Եթե այս արդյունքները ունեցող մարդը համարվում է վտանգ պետականությանը, ուրեմն էլ ի՞նչ ասեմ, ուրեմն մենք մանկուրտների երկիր ենք»,- ասաց Քոչարյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter