Բացահայտվել է ռումբ տեղադրելու մասին կեղծ ահազանգի դեպք
Ազգային անվտանգության ծառայության հանրային կապերի բաժինը տեղեկացնում է, որ ծառայության ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է դեկտեմբերի 17-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում ռումբ տեղադրված լինելու մասին ոստիկանության Կենտրոնականի բաժին կեղծ ահազանգ կատարած անձը:
Պարզվել է, որ այն կատարել է Երևան քաղաքի բնակիչ, 1985 թ. ծնված Կ.Ս.-ն: Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել