Կառավարությունը ծառայողական 4 ավտոմեքենա հատկացրեց Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին
Կառավարությունն այսօրվա նիստին որոշեց Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին չորս ծառայողական ավտոմեքենա հատկացնել։ Ավտոմեքենաները մինչ այդ ամրացված էին Պետական գույքի կառավարման կոմիտեին։
Վարչապետի աշխատակազմի հաղորդմամբ՝ հատկացվող մեքենաների միջոցով տեսչական մարմինը հնարավորություն կունենա պատշաճ և ամբողջական իրականացնել իրեն վերապահված առողջապահության, աշխատողների առողջության և անվտանգության ապահովման բնագավառներում իրականացվող կանխարգելիչ գործունեությունը։
Նշենք, որ Կառավարությունը հուլիսի 18-ին ևս Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին ծառայողական մեքենաներ էր հատկացրել։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել