HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարությանը ենթակա տեսչական մարմինների ղեկավարները կունենան ծառայողական ավտոմեքենաներ

Կառավարությանը ենթակա տեսչական մարմինների ղեկավարները կունենան ծառայողական ավտոմեքենաներ, լրացուցիչ ավտոմեքենաներ կհատկացվեն տեսչական մարմիններին՝ գործունեությունը բնականոն կազմակերպելու համար։ Որոշումն ընդունեց Կառավարությունը՝ այսօրվա հերթական նիստի ընթացքում:

Գործադիրի որոշմամբ՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին կհատկացվի 31 ծառայողական ավտոմեքենա, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին՝ 10 ծառայողական ավտոմեքենա, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին՝ 30, Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին՝ 14, իսկ Կրթության և շուկայի վերահսկողության տեսչական մարմնիններին՝ 3-ական ծառայողական ավտոմեքենաներ։

Հիշեցնենք, որ Կառավարության նախորդ նիստին տեսչական մարմինների ղեկավարներին ծառայողական մեքենաներ հատկացնելու որոշումները դուրս էին եկել օրակարգից՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի առաջարկով։ Սակայն այն նույն տեքսով այսօր գործադիրն ընդունեց։ Առողջապահության նախարարն առաջարկում էր ծառայողական ավտոմեքենաներ հատկացնել ոչ թե տեսչական մարմինների կառուցվածքային ստորաբաժանումներին, տեսչական մարմինների ղեկավարներին, այլ կցել հենց տեսչական մարմնին: «Այսինքն՝ ամեն վարչությանը մի մեքենա: Բայց այն տրամաբանությամբ, որը Դուք (վարչապետը- հեղ.) միշտ բարձրաձայնում եք՝ վարչության պետերը չպետք է ունենան մեքենաներ, պետք է լինի հերթապահ մեքենա, որը կօգտագործի ցանկացած աշխատակից»,- հայտնեց Թորոսյանը:

Վարչապետի աշխատակազմը հայտնել է, որ տեսչական մարմինների բնականոն աշխատանքն ապահովելու, օրենքով նրանց  վերապահված գործառույթների իրականացումը պատշաճ և ամբողջական իրականացնելու նպատակով տեսչական մարմինների համար սահմանվել են այս քանակի ավտոմեքենաներ, որոնցից 1-ական ավտոմեքենա նախատեսվում է մարմինների ղեկավարների համար, իսկ մնացած ավտոմեքենաները՝ որպես տեսչական մարմիններին սպասարկող ծառայողական ավտոմեքենաներ:

«Տեսչական մարմինների կառուցվածքում ընգրկված են թե՛ կառուցվածքային, թե՛ տարածքային ստորաբաժանումներ, և մեքենաները բաշխվելու են ըստ վերջիններիս՝ համապատասխան ստուգումներ և վարչական վարույթներ, ինչպես նաև մարմններին վերապահված այլ գործողություններ իրականացնելու նպատակով: Մեկական ավտոմեքենա նախատեսվում է տարածքային ստորաբաժանումների, ինչպես նաև մարմինների հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների համար՝ պայմանավորված տեսչական մարմինների կողմից ստուգումների և գործունեության տարեկան ծրագրերով նախատեսվող ստուգումների և այլ գործառույթների ապահովման անհրաժեշտությամբ»,- հայտնել է վարչապետի աշխատակազմը։

Ըստ վարչապետի աշխատակազմի՝ ավտոմեքենաների բացակայությունը բացասաբար է անդրադառանում տեսչական մարմնի գործունեության վրա, քանի որ տեսչական մարմինների շահերը դատարաններում ապահովելու նպատակով՝ Հայաստանի ողջ տարածքով դատական գործերին ներկայացուցչություն ապահովելու անհրաժեշտություն է առաջանում, որը վերապահված չէ տեսչական մարմինների տարածքային ստորաբաժանումներին, այդ մարմինների իրավական աջակցությունն ապահովող համապատասխան ստորաբաժանման աշխատակիցներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter