
Գուգարք համայնքի՝ հրդեհից տուժած 7 ընտանիք բնակարան կստանա
Կառավարությունը բնակարաններ գնելու վկայագրեր կտրամադրի Գուգարք համայնքի Էներգետիկների 3-րդ փողոցի 7 ընտանիքի։
Հիշեցնենք, որ 2015 թվականի դեկտեմբերի 22-ին տեղի ունեցած հրդեհի հետևանքով ամբողջովին այրվել էին Գուգարք համայնքի Էներգետիկների 3-րդ փողոցի 5 բազմաբնակարան տնակի 7 ընտանիքի կացարանները:
Բնակիչները, գտնվելով սոցիալապես անապահով վիճակում, մեծ մասամբ բնակվել են վարձով՝ մարզպետարանի և համայնքապետարանի տրամադրած միջոցներով:
Կառավարությունը այդ յոթ ընտանիքին բնակարանների գնման համար մոտ 28 միլիոն դրամ հատկացրեց։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել