Կառավարությունը կվճարի լուծարվող «Շիրակի հանրային հեռուստառադիոյի» 105 միլիոն դրամ հարկային պարտավորությունը
«Շիրակի հանրային հեռուստառադիո» ՓԲԸ-ի հարկային պարտավորությունը վճարելու նպատակով Կառավարությունն իր պահուստային ֆոնդից 105 միլիոն դրամ հատկացրեց։
Պետական եկամուտների կոմիտեի հաղորդմամբ՝ Կառավարության հունվարի 31-ի որոշմամբ պետք է լուծարվի «Շիրակի հանրային հեռուստառադիո» փակ բաժնետիրական ընկերությունը: Այդ գործընթացի շրջանակներում Պետական եկամուտների կոմիտեն իրականացրել է հարկային ստուգում և պարզել, որ ընկերությունն ունի ԱԱՀ-ի և շահութահարկի գծով պարտավորություն: Այն կազմել է 105 միլիոն դրամ, որը կվճարի Կառավարությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել