Առաջարկվում է «Քրեակատարողական բժշկության կենտրոն»-ի աշխատակիցներին ընդգրկել սոցիալական փաթեթի շահառուների ցանկում
Արդարադատության նախարարությունը նախատեսում է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցներին ընդգրկել սոցիալական փաթեթի շահառուների ցանկում՝ բարձրացնելով նրանց տրամադրվող սոցիալական երաշխիքների մակարդակը:
Նման նախագիծ է Արդարադատության նախարարությունը ներկայացրել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։
Արդարադաատության նախարարությունն ընդգծել է, որ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցներին սոցիալական փաթեթի շահառուների ցանկում ընդգրկելով՝ կբավարարի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող աշխատակիցների սոցիալական կարիքները, կբարձրացնի աշխատանքային արդյունավետությունը, գրավչությունը և կկանխի կադրերի արտահոսքը։
«Բանտային առողջապահության ոլորտում բարեփոխումների իրականացումը հանդիսանում է Կառավարության քաղաքականության առանցքային ուղղություններից մեկը: Քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձանց առողջության պահպանման և բժշկական օգնության իրավունքների երաշխավորումը դիտարկվում է որպես առաջնային և հրատապ լուծում պահանջող հարց»,- ընդգծել է նախարարությունը։
Արդարադատության նախարարությունը նախագծում նշել է, որ քրեակատարողական ծառայության և արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների բժշկական օգնություն, սպասարկում տրամադրող անձնակազմը, նրանց ընտանիքի անդամները նույնպես օգտվում էին անվճար բժշկական օգնության ու սպասարկման ծառայությունների փաթեթից։
Սակայն 2018 թվականի մարտի 1-ի որոշմամբ՝ ստեղծվել է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ և որոշվել է, որ այն գործելու է Արդարադատության նախարարության ենթակայության ներքո, այդ իսկ պատճառով ՊՈԱԿ-ի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող անձինք այլևս չեն հանդիսանում քրեակատարողական ծառայողներ, հնարավորություն չեն ունենում օգտվելու զինծառայողներին տրվող սոցիալական երաշխիքներից:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել