HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Սարգսյանն ու տիկին Նունե Սարգսյանն այցելել են Շուշիի երկրաբանության թանգարան եւ Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցի 

Արցախի Հանրապետությունում աշխատանքային այցով գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այսօր հյուրընկալվել է Շուշիի Գրիգորի Գաբրիելյանցի անվան երկրաբանության պետական թանգարանում։ Այս մասին հայտնում է նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Թանգարանի հիմնադիր, պրոֆեսոր Գաբրիելյանցի ուղեկցությամբ նրանք ծանոթացել են այստեղ պահվող՝ աշխարհի ավելի քան 40 երկրներից բերված քարերի ու հազվագյուտ տիպի ապարների հավաքածուին, դրանց ծագմանն ու պատմությանը։

Թանգարանում ներկայացված է շուրջ 500 նմուշ, որոնց մի մասն արցախյան գտածոներ են, մնացածը՝ հիմնականում պրոֆեսոր Գրիգորի Գաբրիելյանցի անձնական հավաքածուն, որը նվիրաբերվել է թանգարանին։

Շուշիում նախագահ Սարգսյանն ու տիկին Նունե Սարգսյանն այցելել են նաև Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցի։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter