HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

ՀՖՖ արտահերթ ժողովը վիճաբանություններով է անցնում

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի արտահերթ ժողովն անցնում է լարված մթնոլորտում։ Ժողովի վարման ընթացքից անընդհատ դժգոհություններ են ներկայացնում Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայի ներկայացուցիչը և ՀՖՖ նախագահի թեկնածու Թովմաս Գրիգորյանը։

Նրանց հիմնական բողոքը վերաբերում է ընթացակարգային խախտումներին, որն ըստ իրենց, թույլ է տալիս նիստը վարող ՀՖՖ գլխավոր քարտուղարի տեղակալ Արթուր Ազարյանը։

Մթնոլորտն էլ ավելի լարվեց, երբ մեկնարկեց ՀՖՖ գործադիր կոմիտեի կողմից կասեցված անդամների՝ ՀՖՖ անդամության կասեցման քվեարկությունը։

Նշենք, որ ՀՖՖ անդամի կասեցումն ընդունվում է ընդհանուր ժողովի մասնակիցների ձայների 2/3-ով։ 24 մասնակիցներից 2-ը ձեռնպահ քվեարկեցին «Արնար» հիմնադրամի կասեցման քվեարկության ժամանակ, որից հետո վիճաբանության կողմերը վիճարկում էին, թե ձայների 2/3-ը պետք է հաշվել 24-ից, ոչ թե 22-ից։

Այս պահին քվեարկությունը շարունակվում է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter