HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

9 կազմակերպության անդամությունը ՀՖՖ-ին կասեցվեց

ՀՖՖ արտահերթ ժողովի ժամանակ քվեարկության դրվեց 9 կազմակերպությունների անդամությունը ՀՖՖ-ին կասեցնելու հարցը։ Կազմակերպությունների անդամության կասեցումը պետք է հաստատվեր ժողովի մասնակիցների ձայների 2/3-ով։ Ժողովի մասնակիցների ընդհանուր թիվը 24 էր։ Այսպիսով ՀՖՖ արտահերթ ժողովի ժամանակ կասեցվեցին հետևյալ կազմակերպությունների անդամությունը ՀՖՖ-ին.

• «Լոռի» Ֆուտբոլային մարզական ակումբ» բարեգործական ՀԿ (չշփոթել Հայաստանի առաջնությունում հանդես եկող «Լոռի» ՖԱ-ի հետ),

• «Նորացված Փյունիկ» ՖԱ ՀԿ,

• «Հայկական Ֆուտբոլի Զարգացման Հիմնադրամ»,

• «Հայաստանի Պրոֆեսիոնալ Ֆուտբոլիստների Ասոցիացիա» ՀԿ,

• «Հայք» ՖԱ ՀԿ,

• «Դինամո-2000» ՖԱ ՀԿ,

• «Զվարթնոց» ՖԱ ՍՊԸ,

• «Արնար» հիմնադրամ,

• «Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտ» ՓԲԸ։

Նշված կազմակերպությունների մեծ մասը անդամավճարների պարտքեր ունի, ինչպես նաև վերջին տարիներին փաստացի չեն ծավալել ֆուտբոլային գործունեություն։ Այս կազմակերպություններին ժամանակ կտրամադրվի իրենց անդամությունը վերականգնելու նպատակով համապատասխան քայլեր ձեռնարկելու համար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter