
Թովմաս Գրիգորյան. «Ռուբեն Հայրապետյանի հայտարարությունները վնասեցին ինձ»
ՀՖՖ նախագահի թեկնածու Թովմաս Գրիգորյանը, որը քվեարկության արդյունքում զիջեց Արմեն Մելիքբեկյանին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի հայտարարությունները վնասեցին իրեն։
Նշենք՝ Ռուբեն Հայրապետյանը գովասանքի խոսքեր էր հղել Թովմաս Գրիգորյանին՝ շեշտելով, որ սատարում է Գրիգորյանի թեկնածությունը։
Թովմաս Գրիգորյանը հայտնեց նաև, որ շարունակելու է մնալ հայկական ֆուտբոլում՝ հանդիսանալով «Լոռի» ֆուտբոլային ակումբի հիմնադիրը։
Ինչ վերաբերում է քվեարկության արդյունքների հնարավոր բողոքարկմանը, ապա Գրիգորյանն ասաց, որ այդ հարցին վաղը կանդրադառնա։
Մանրամասները՝ տեսանյութում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել