HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Դատարանը հօգուտ կռունակավարի վճիռ կայացրեց. չվճարված աշխատավարձը կփոխհատուցվի

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Հովիկ Շահնազարյանի, դեկտեմբերի 23-ին կայացրել է դատական վճիռ՝ ի օգուտ կռունկավար Սուրեն Նիազյանի։ «Հետքը» անդրադարձել էր Սուրեն Նիազյանին աշխատավարձ չտալու պատմությանը։ Սուրեն Նիազյանը շուրջ մեկ տարի չէր կարողանում ստանալ իր մեկ ամսվա աշխատավարձը՝ 360 հազար դրամ և 10 օրվա արձակուրդային վճարը՝ 144 հազար դրամ։

Նիազյանը դիմել էր դատարան՝ դատական կարգով աշխատավարձ ստանալու համար։ Ներկայացրած  բողոքով վերջինս պահանջել է նախկին գործատուից վճարել իր 2018 թ․-ի հուլիս և օգոստոս ամիսների աշխատավարձը, դրան հավասարեցված տոկոսները ինչպես նաև չօգտագործված արձակուրդի դիմաց փոխհատուցում։ Ընդհանուր՝ 720 հազար դրամ։

Ըստ Սուրեն Նիազյանի՝ ինքը որպես կռունկավար աշխատանքի է անցել 2018թ․-ի մարտի 9-ից, աշխատել է կառուցապատող «Լեվ ընդ Դավ» ընկերությունում, Պուշկինի 25 հասցեում կառուցել են բարձրահարկ շենք, աշխատել է 5 ամիս։ Աշխատանքային պայմանագիր, ըստ Նիազյանի չի կնքվել։ Պետեկամուտների կոմիտե ուղարկված հարցման պատասխանից Նիազյանն իմացել է, որ իրեն գրանցել են, ոչ թե «Լեվ ընդ Դավ» ընկերությունում, այլ մեկ այլ՝ «Սոխոսենթր» ընկերությունում։ Այս մասին նաև պնդում է Նիազյանի նախկին աշխղեկը՝ Արման Վարդանյանը։

Երեկ կայացրած վճռով, դատարանը որոշել է «Սոխոսենթր» ՍՊԸ-ից հօգուտ Ս.Ն․-ի բռնագանձել մոտ 500.000 դրամ գումար՝ 360.000 դրամ չվճարված աշխատավարձի և  ևս 144.000 ՀՀ դրամ, որպես չօգտագործված ամենամյա արձակուրդի դիմաց փոխհատուցում:

Այս մասին «Հետքին» տեղեկացրել են Աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակի (աշխատում է ՀՅԴ Հրայր Մարուխեան հիմնադրամի աջակցությամբ) աշխատակիցները, ովքեր դատարանում ներկայացնում էին Նիազյանի շահերը, ինչպես նաև «Հետքի» հետ զրույցում լուրը հաստատեց Սուրեն Նիազյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter