
«5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանը ձերբակալվել է վկային կամ տուժողին սուտ ցուցմունք տալու նպատակով կաշառելու կասկածանքով
«5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանը ձերբակալվել է կազմակերպված խմբի կողմից վկային կամ տուժողին սուտ ցուցմունք տալու նպատակով կաշառելու կասկածանքով: Այս մասին «Հետք»-ին ասաց ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը:
Թավադյանը բերման էր ենթարկվել այսօր՝ ժամը 14:00-ին: Օհանջանյանը հայտնեց նաև, որ նույն քրեական գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել Ռոբերտ Քոչարյանի աջակից Վարուժան Մկրտչյանին, որը, հիշեցնենք, ըստ Ոստիկանության տեսանյութի, Մարտի 1-ի գործով տուժողին գումարի և հետագայում պաշտոնի դիմաց ցուցմունքից հրաժարվելու առաջարկ էր արել: Մկրտչյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Հիշեցնենք, որ Արմեն Թավադյանը մեղադրվում է նաև Ռոբերտ Քոչարյանի գործով առաջին դատական նիստի օրը հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու մեջ:
Մեկնաբանել