HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատախազությունը հաստատել է ԱԺ նախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանի՝ ՄԱՊ-ի Ալիկի մեղադրանքը. գործն ուղարկվել է դատարան

Դատախազությունը հաստատել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանի մեղադրանքը, գործն ուղարկվել է դատարան։ Այս մասին «Հետք»-ի հարցին ի պատասխան՝ ասաց գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։ Վերջինս նաև հայտնեց, որ մերժվել է Պետրոսյանի պաշտպանի միջնորդությունը՝ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացնելու կամ այլ խափանման միջոցով փոխելու մասին։

Հիշեցնենք, որ առանձնապես խոշոր չափով փողերի լվացմանն օժանդակելու մեջ մեղադրվող Ալեքսան Պետրոսյանի գործով նախաքննության ավարտ է հայտարարվել օրեր առաջ։ Ըստ մեղադրանքի՝ նա փողերի լվացման հարցում օժանդակել է բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին։

Պետրոսյանի պաշտպանը երեկ «Հետք»-ի հետ զրույցում ասել է,  որ ըստ քրեական գործի՝ 2011 թվականին Արամ Հարությունյանի հաշվեհամարից 3 մլն դոլար գումար է փոխանցվել «ՄԱՊ» ընկերությանը՝ որպես փոխառություն։

Պաշտպանը նաև հայտնել էր, որ գլխավոր դատախազին միջնորդություն է ներկայացրել՝ Ալեքսան Պետրոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացնելու կամ այլ խափանման միջոցով՝ չհեռանալու մասին ստորագրությամբ փոխելու մասին։

Հիշեցնենք, որ Ալեքսան Պետրոսյանը կալանավորվել է նոյեմբերի 16-ին՝ դատավոր Արտակ Թադևոսյանի որոշմամբ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter