HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի կալանքի ժամկետը երկարացվել է

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) միջնորդությունը՝ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի կալանքի ժամկետը երկու ամսով երկարացնելու վերաբերյալ։ Այս մասին «Հետք»-ին հայտնեցին ԱԱԾ լրատվական ծառայությունից։

Խաչատրյանը, հիշեցնենք, մեղադրվում է Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելը: Մեղադրանքն առնչվում է ՊԵԿ նախագահ եղած ժամանակահատվածում կատարած ենթադրյալ հանցագործություններին:

Խաչատրյանը ձերբակալվել է 2019թ. օգոստոսի 27-ին և կալանավորվել օգոստոսի 30-ին՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի որոշմամբ։ Նույն դատավորը հոկտեմբերի 24-ին կայացրել է Խաչատրյանի կալանքի ժամկետը երկարացնելու որոշումը՝ մերժելով նրա պաշտպան Երեմ Սարգսյանի միջնորդությունը՝ Գագիկ Խաչատրյանին 230 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ։

Կալանքի ժամկետը հերթական անգամ երկարացնելու այս միջնորդությունը, սակայն, Արտուշ Գաբրիելյանը չի քննել։ Վերջինս արձակուրդում է գտնվում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter