
Արցախի պետնախարարը` Խաչենի ջրամբարի ձկների անկման պատճառների մասին
Դեկտեմբերի 27-ին տեղի ունեցավ Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի տարեվերջյան մամուլի ասուլիսը:
«Հետքը» հարց ուղղեց այս տարի հոկտեմբերին Խաչենի ջրամբարում ձկների անկման վերաբերյալ` ո՞րն էր պատճառը:
«Իրականացված քննության արդյունքում հանգել ենք եզրահանգման, որ ջրի մեծ պակասությունից ստեղծված թթվածնային պակասն այդ տեսակ ձկների համար անկման պատճառ դարձավ: Ջրի պակասություն կա ոչ միայն այդ, այլ նաև մեր բոլոր ջրամբարներում: Տեղումների շատ մեծ՝ 20 տոկոս, նվազում կա այս տարի»,- ասաց պետնախարարը:
Մարտիրոսյանը հավելեց, որ ըստ փորձագետների՝ պայթեցման դեպք չի եղել:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 19-ին ֆեյսբուքյան օգտատեր Վլադիմիր Դոլուխանյանի տարածած տեսանյութում երևում են Խաչենի ջրամբարի ափերին հայտնված հազարավոր սատկած ձկներ: Այդ դեպքից հետո՝ հոկտեմբերի 21-ին, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանի հրավիրած խորհրդակցության ժամանակ բնապահպանության նախարարի տեղակալ Գարի Գրիգորյանը նշել էր սատկած ձկների թիվը՝ 8000-8500:
Մեկնաբանել