HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ալավերդու կարի արտադրամասի աշխատողները գործադուլ են անում

Ալավերդու նորաբաց կարի արտադրամասի աշխատակիցները գործադուլ են հայտարարել։ Նրանք ժամը 12։00-ից դադարեցրել են աշխատանքները և գործատու՝  «Կոտտոնի» ՍՊԸ-ի տնօրեն և 50 տոկոս բաժնետեր Կարեն Դասոյանից իրենց աշխատավարձն են պահանջում։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ից «Կոտտոնի» ՍՊԸ-ն Ալավերդիում բացել է կարի արտադրամաս: Սակայն աշխատակիցները մինչ օրս որևէ աշխատավարձ չեն ստացել՝ ոչ նոյեմբեր, ոչ էլ դեկտեմբեր ամսվա համար։

150 կանայք այս պահին արտադրամասում են և փակել են դռները, որպեսզի տնօրենը դուրս չգա տարածքից մինչև չվճարի իրենց աշխատավարձը։ Աշխատակիցները պահանջում են տնօրենից վճարել գոնե առաջին՝ նոյեմբեր ամսվա աշխատավարձը։  Սակայն գործատուն առաջարկել է յուրաքանչյուրին 20 հազար դրամ աշխատավարձ վճարել, ինչին աշխատակիցները չեն համաձայնել։

«Հետք»-ի հետ զրույցում Կարեն Դասոյանը հայտնեց, որ արտադրանքը Մոսկվա է ուղարկել, սակայն դեռևս պատվիրատուին չի հասել։ Մինչդեռ պատվիրատուն գումարը խոստացել է վճարել միայն ապրանքը ստանալուց հետո։ Գումար դեռ չի ուղարկել, ինչի հետևանքով էլ ինքը չի կարողանում վճարել աշխատավարձերը։

Կարի արտադրամասի աշխատողներն իրենց աշխատավարձերի չվճարման և գործադուլի մասին տեղյակ են պահել նաև մարզպետին, սակայն դեռևս արձագանք չեն ստացել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter