
Դևրիկյանի կարծիքով՝ Բայանդուր Պողոսյանը «ազնիվ մոլորյալ է»
«Ես չեմ հայտարարել, որ ես սատանիստ եմ, 2001 թ.-ից ես դա չեմ թաքցրել: Ես այնտեղ (Մաշտոցի այգի) չեմ գնացել իմ հայացքների համար, ես այնտեղ չեմ գնացել, որովհետև ես սատանիստ եմ, սատանիստ, ոչ թե սատայանապաշտ,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց բնապահպան ակտիվիստ, բլոգեր, ազատ լրագրող Բայանդուր Պողոսյանը: Սատանիզմը պաշտամունքի մոդելի բացակայությունն է, սատանայապաշտությունը՝ պաշտամունքն է սատանային»:
Նրա խոսքերով՝ դրանք միմյանց հակադրվում են, իսկ ինքը երբեք չի մասնակցել որևէ ծեսի: Բ. Պողոսյանը հայտարարեց, որ ինքը չունի ոչ մի պաշտամունքի մոդել և չի խոնարհվում ոչ մի աստծո առջև: Սատանայի նման նա ևս հրաժարվում է խոնհարվել աստծո առջև: Իսկ սատանային, նրա խոսքերով, հնարավոր չէ ներկայացնել որպես չարի մարմնացում:
Գրականության ինստիտուտի փոխտնօերն Վարդան Դևրիկյանի կարծիքով՝ սատանան ոչ միայն կրոնի կամ հավատքի, այլև գրական, բարոյական, համամարդկային է հարց է: Նրա խոսքերով՝ ասել թե՝ ես սատանային եմ հակված նույնն է, թե ասել՝ ես ոճրագործ եմ կամ վամպիր:
Վ. Դևրիկյանը համոզված է, որ Բայանդուրի ոչ թե ասածն է վտանգավոր, այլ դրա հասարակական ընկալումը:
Բանավեճի երրորդ կողմի՝ գրող, հրապարակախոս Մարինե Պետրոսյանի համար Բայանդուրի ներկայացրածն ընդամենը սկզբունք է: Իսկ նրա տեսակի հայտնվելը «շատ թանկ բան է, որովհետև միտք է շարժում»: Նրա խոսքերով՝ Հայաստանում ցավոք երիտասարդների մի մասը պահպանողական է, և հայրենասիրությունը նրանց մոտ արտահայտվում է միայն խոսքերով: Այնինչ երիտասարդներն ամենամեծ դերակատարումն ունեն հասարակության մեջ, հաճախ նրանք ապստամբ են և նոր բան են բերում:
Բայանդուրի խոսքերով՝ սատանիզմը ենթակա չէ քարոզչության, իսկ ինքը ոչ թե այն քարոզում է, այլ պարզաբանում է իր շուրջ բարձրացված աղմուկը: Իր սատանիստ լինելը չի նշանակում, որ ինքը «չարի մարմնացում է»: Բայանդուրը նշեց, որ ինքը Մաշտոցի այգի գնացել է ոչ թե որպես սատանիստ, այլ ՀՀ քաղաքացի: Նրա համար խնդիրը ոչ թե բարոյական է, այլ իրավական և բնապահպանական:
Վ. Դևրիկյանը նշեց, որ ինքը շատ էր ոգևորվել ծավալված բնապահպանական նախաձեռնությունից, երբ տարբեր մարդիկ կարող են պաշտպանել մի գաղափար, սակայն Բայանդուրի հայտարարությունը «եղավ սառը ցնցուղ»:
Նրա խոսքերով՝ իր և Բայանդուրի «բարոյական ելակետերը տարբեր են», և ինքը «խորապես խղճում է» նրան: Բայանդուրի հետ հանդիպումից հետո նա եզրակացրեց, որ Բայանդուրը «ազնիվ մոլորյալ է» և մի օր կկանգնի ճիշտ ճանապարհին:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել