HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Մարությանը հյուրընկալել է համայնքին աջակցող գործարարներին

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հյուրընկալել է Հայաստանում և արտերկրում գործունեություն ծավալող այն ընկերությունների ներկայացուցիչներին ու անհատներին, որոնք իրենց աջակցությունն են ցուցաբերել համայնքին:

Քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ` շնորհակալություն հայտնելով քաղաքի գործընկերն ու աջակիցը դառնալու համար՝ քաղաքապետ Մարությանը նշել է, որ Երևանի քաղաքային իշխանությունը որդեգրել է բիզնեսի սոցիալական պատասխանատվության ինստիտուտի խթանման սկզբունքը և համոզմունք հայտնել, որ ձևավորվող այս մշակույթը լինելու է վարակիչ

«Ձեր կողմից դրված ավանդույթի շնորհիվ վստահաբար այլ գործարարներ ևս միանալու են այս գործին և նորից օգնեն քաղաքին: Այս գործը մնայուն է: 30 տարվա մեջ այսպիսի հզորություն և այսպիսի նոր չափանիշներով հագեցած տեխնիկա չի ունեցել համայնքը: Եվ այս գործի հիմքում առաջինները, այսպես ասած, պիոներները դուք եք, և ես քաղաքի անունից ևս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում ձեզ: Դուք մասնակցում եք ձեր քաղաքի կառուցմանը: Եվ շատ բնական է, որ այդ գործին մասնակցում են հենց այն մարդիկ, ովքեր աշխատում և արարում են այստեղ»,- նշել է քաղաքապետն ու հավելել, որ քաղաքը կանգնած է բոլոր այն մարդկանց կողքին ովքեր ստեղծող են և իրենց հետևից հետք են թողնում:

Երևան համայնքի սոցիալ-կենցաղային խնդիրների լուծմանն ակտիվ մասնակցության և բարձր սոցիալական պատասխանատվություն ցուցաբերելու համար Երևանի քաղաքապետը պատվոգրերով և շնորհակալագրերով պարգևատրել է ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան ն.գ. Տյան Էրլունին, «ԱՄ Աբրամ Քոնսթրաքշն», «Ալեքս էնդ հոլդինգ», «Ավանգարդ մոթորս», «Բյուրեղ Բնակելի Թաղամաս», «Էյչ Բի Էմ գրուպ», «Ն և Ս Քոնսթրաքշն», «Տերյանընկերություններին, ինչպես նաև Հայրապետ Հովհաննիսյանին և Սարգիս Խուրշուդյանին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter