HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

Տնային կալանքի տակ գտնվող «Նիսանի» նախկին ղեկավար Կառլոս Ղոսնը Ճապոնիայից փախել է Բեյրութ

Համաշխարհային ավտոարդյունաբերության ամենաազդեցիկ դեմքերից մեկը՝ Կառլոս Ղոսնը, ով ղեկավարում էր Ռենո-Նիսան-Միցուբիշի (Renault–Nissan–Mitsubishi) ավտոկոնցեռնը, Ճապոնիայից փախել է Բեյրութ: Նա Բեյրութ է հասել Թուրքիայից մասնավոր ինքնաթիռով: Այս մասին հայտնում է լիբանանյան հեռուստատեսություններից մեկը:

Կառլոս Ղոսնի «տեղափոխումը» մանրակրկիտ պլանավորվել էր մի քանի շաբաթ, գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով հավաստի աղբյուրների: Կիրակի օրը Ղոսնին գաղտնի դուրս են բերել Տոկիոյի իր տնից եւ մասնավոր ինքնաթիռով տեղափոխել Թուրքիա, իսկ այնտեղից էլ՝ Լիբանան, որտեղ նրան դիմավորել է կինը: Ըստ թռիչքներին հետևող ծառայությունների տվյալների, WSJ-ն վերականգնել է «Նիսանի» նախկին ղեկավարի անցած հնարավոր երթուղին: Պարբերականի տեղեկություններով՝ դեկտեմբերի 29-ի ուշ երեկոյան Կանսայի միջազգային օդանավակայանից թռել է Bombardier բիզնես-ջեթ ինքնաթիռը: Թռչելով Ռուսաստանի օդային տարածքով՝ երկուշաբթի առավոտյան ինքնաթիռը ժամանել է Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայան: Կես ժամ անց, այնտեղից մի փոքր հեռու, մեկ այլ ինքնաթիռ թռել է դեպի Բեյրութ: Հրապարակման մեջ նշվում է նաև, որ երկու օդանավերը պատկանում են թուրքական «MNG Jet Havacılık AS» ընկերությանը:

«Հայտնի չէ` արդյոք Ղոսնը անցե՞լ է որևէ վերահսկողություն Ստամբուլի օդանավակայանում, նախքան այլ ինքնաթիռ տեղափոխվելը»,- գրում է WSJ-ն:

Մինչ Ճապոնիայից փախուստը Ղոսնը գտնվում էր տնային կալանքի տակ:

Կառլոս Ղոսնը ձերբակալվել է Ճապոնիայում 2018-ի նոյեմբերին: Նրան մեղադրանք է առաջադրվել չորս կետերով՝ ներառյալ եկամուտների թաքցնելը եւ հարկերից խուսափելը։  Ձերբակալությունից հետո Ղոսնը կորցրել է Ռենո-Նիսան-Միցուբիշիի և Ռենոյի գործադիր տնօրենի պաշտոնը:

Ղոսնը հերքում է բոլոր մեղադրանքները: Նա ավելի քան չորս ամիս անցկացրել է կալանավայրում, մինչև դատարանն ապրիլին 9 միլիոն դոլար գրավի դիմաց ազատել է նրան: Ըստ Reuters- ի, նրա տունը շուրջօրյա տեսանկարահանվում էր։

Ըստ գրավի պայմանների նրան թույլատրվել է զբոսանքի դուրս գալ,  բայց դատավարությունից առաջ արգելվել էր լքել երկիրը, շփումը կնոջ հետ, սահմանափակվել էր հեռախոսի և համակարգչի օգտագործումը:

Տան հասցեն, որտեղ Ղոսնը ապրում էր, տնային կալանքի տակ եղած ժամանակ, դեռևս գաղտնի է պահվում: Հայտնի է միայն, որ մայիսին նրան թույլատրել են տեղափոխվել 50 քմ  տարածքով բնակարանից Տոկիոյի ամենաթանկ  թաղամասում գտնվող առանձնատուն: Վերջին ամիսներին նա ապրել է մոտ 300 քմ տարածք ունեցող առանձնատանը:

Ղոսնի փախուստն անակնկալ էր անգամ իր փաստաբանի համար, գրում է The New York Times- ը: Փաստաբանը նշել է, որ վերջին անգամ իր պաշտպանյալին տեսել է դեկտեմբերի 25-ին, և պայմանավորվել են նորից հանդիպել հունվարին: Նա նաև ասել է, որ բոլոր երեք անձնագրերը, որոնք Ղոսնը հանձնել է, գրավի դիմաց ազատ արձակվելուց առաջ, դեռևս գտնվում են փաստաբանների մոտ: Ղոսնն ունի Բրազիլիայի, Ֆրանսիայի և Լիբանանի քաղաքացիություն:

Իր հերթին, WSJ- ի աղբյուրը հայտնել է, որ Ղոսնը մտել է Բեյրութ՝ ֆրանսիական անձնագրով և լիբանանյան ինքնությամբ: Լիբանանի իշխանությունները հայտնել են, որ նա երկիր է ժամանել օրինական ճանապարհով:

MTV-ն հայտնում է, որ Ղոսնի փախուստի սցենարը մշակել է ծագումով լիբանանցի կինը։ 65-ամյա գործարարը դուրս է բերվել Տոկիոյի բնակարանից ` երաժշտական ​​գործիքների համար նախատեսված տուփի մեջ: Թռիչքը ոչ թե եղել է Տոկիոյից այլ Օսակայի օդանավակայանից, որը գտնվում է մայրաքաղաքից 500 կմ հեռավորության վրա։  Դեկտեմբերի 29-ին այդտեղից կատարվել է միակ մասնավոր թռիչքը դեպի Թուրքիա: Այն փաստը, որ բեռները չեն զննվել, վկայում է, որ լիբանանյան դիվանագետները, ըստ երևույթին, ներգրավված էին գործողությանը:

Ղոսնը որոշել է դատարան դիմել Լիբանանում՝ իր հայրենիքում, որտեղ նա համարվում է «ազգային հերոս» և ակնկալում է, որ այնտեղ հետաքննության համար «ավելի բարենպաստ» պայմաններ կլինեն, ասել է WSJ-ի աղբյուրը: Լիբանանի օրենսդրությունը թույլ է տալիս մարդկանց հետապնդել մեկ այլ երկրում կատարված հանցագործությունների համար, եթե այդ արարքը նաև քրեական հանցագործություն է Լիբանանում: Միևնույն ժամանակ, Լիբանանը չունի Ճապոնիայի հետ արտահանձնման պայմանագիր:

Փախուստից հետո հայտարարության մեջ Ղոսնը շեշտել է, որ ինքը փախել է ոչ թե արդարադատությունից, այլ Ճապոնիայի անարդար դատական համակարգից :

WSJ- ի աղբյուրի խոսքով ՝ Ղոսնի համար ամենադժվարը կնոջ հետ շփվելու սահմանափակումներն էր, կնոջ հետ նա արդեն յոթ ամիս չէր խոսել: Դատարանը թույլ չի տվել Գոնին զանգահարել կնոջը Ամանորը շնորհավորելու համար:

«Բացի այդ, դեկտեմբերի 25-ին կայացած վերջին դատական ​​նիստի ընթացքում Ղոսնը մտավախություն ուներ, որ գործընթացը կշարունակվի, և դատավարությունը կսկսվի միայն 2021-ին, ասել է աղբյուրը:  Գոնը դա համարել է կրկնակի նվաստացում: Դա բարոյական խոշտանգում էր», - ասել է աղբյուրը:

Բեյրութ ժամանելուն պես Կառլոս Ղոսնին ընդունել է Լիբանանի նախագահ Միշել Նաիմ Աունը: Ճապոնիայում արտահանձնման պաշտոնական դիմում է նախապատրաստվում, բայց Բեյրութը հայտարարել է, որ Ղոսնը ժամանել է օրինական և լիբանանյան իշխանությունները նրա դեմ ոչ մի բողոք չունեն:

Լուսանկարը՝ Toru Hanai / REUTERS

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter