HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Տիգրան Կարապետյան. «60 %-ը ՀՀԿ-ի ջեբն ա»

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը հայտարարեց, թե այժմ ՀՀԿ-ի և Սերժ Սարգսյանի վարկանիշը բարձր է, իսկ վերջինիս նախընտրական ծրագրի բոլոր կետերն իրականացվել են:

Այս մտքի հետ չհամաձայնեց «Ժողովրդական  կուսակցության»  ղեկավար Տիգրան Կարապետյանը: Նա չի հասկանում՝ ինչով է պայմանավորված վարկանիշի բարձրացումը, երբ համատարած աղքատություն է, և մարդիկ վարկերի տակ են: Վարկերը տրվում են, որ մարդկանց վիճակը բարելավվի, այնինչ նրանց վիճակը վատթարանում է:

Տ. Կարապետյանը հայտարարեց, որ գյուղացուն տրվում է մինչև 20 %-ով վարկ, հաճախ էլ պահանջվում է միջնորդավճար: Նրա խոսքերով՝ քաղաքականությունը կառուցվում է վախի մթնոլորտի վրա:

Լ. Ալեքսանյանն իր հերթին հայտարարեց, որ 20 %-ոց վարկ գոյություն չունի, իսկ միջնորդավճարից տեղյակ չէ: Նրա խոսքերով՝  այսօր քննադատում են ՀՀԿ-ին, նախագահին, բայց դրա արդյունքում խնդիրներ են լուծվում: Հետևաբար, ոչ թե վախի, այլ հանդուրժողականության մթնոլորտ է: Նրա համոզմամբ՝ ՀՀԿ-ին հավատում և վստահում են:

«Կարա՞ն չհավատան: Կտաք, կսպանեք»,- արձագանքեց Տ. Կարապետյանը:

Իսկ Լ. Ալեքսանյանը հայտարարեց, որ եթե կա մեկ այլ կուսակցություն, որի հեղինակությունն ավելի բարձր է, քան ՀՀԿ-ինը, ապա ինքը պատրաստ է փոխել իր կուսակցությունը:

Տ. Կարապետյանը հայտարարեց, որ ՀՀԿ-ն ունեցել է կշիռ, ներուժ, բայց հեղինակություն երբեք չի ունեցել: Իսկ իրենց «կուսակցությունում գոնե չեն գողանում»:

«Որտեղի՞ց գողանային, որ լիներ կգողանային»,- ռեպլիկ նետեց Լ. Ալեքսանյանը:

Տ. Կարապետյանի համոզմամբ՝  ՀՀԿ-ն ցանկանում է ԲՀԿ-ից ռեսուրս տանել: Եվ եթե ՀՀԿ-ն հայտարարում է, թե գործարարներն ԱԺ-ում չեն հայտնվելու, ապա թե Արթուր Բաղդասարյանը, թե Հեղինե Բիշարյանն օլիգարխներ են: Միայն վերջինս ունի 59 կազմակերպություն, այդ թվում՝ գարեջրի գործարան:

Տ. Կարապետյանը հայտարարեց, որ ինքը չի պատրաստվում ոչ փող բաժանել, ոչ էլ բժշկական օգնություններ մատուցել: Իսկ իշխանությունն օգտագործում  է «պաշտոնի ռեսուրսներն» ու դա անվանում բարեգործություն:

Ժողովրդական կուսակցության ղեկավարի համոզմամբ՝ ՀՀԿ-ն հովանավորում է միայն այն գյուղերին, որոնք նրանց ձայն են տալիս, «խողովակները բերում եք, չեն քվեարկում, հետ եք տանում»: Իսկ ընտրություններից հետո «ձեզ ո՞վ է տեսնելու»:

Տ. Կարապետյանը հայտարարեց, որ ինքն առաջադրվելու է Արտաշատի ընտարատարածքում՝ անկախ այն հանգամանքից, թե այնտեղ էլ ով կառաջադրվի:

Եվ չնայած նա նշեց, որ պայքարելու է, բայց համոզված է, որ ընտրություններում «հաղթելու են ուժն ու փողը», այսինքն՝ կոալիցիոն ուժերը: Վերջիններս «լցոնումներով են առաջ գնում»:

«30 %-ը չեն ընտրում, 30 %-ը դրսում են. 60 %-ը ձեր (ՀՀԿ-ի) ջեբն ա», - հայտարարեց Տիգրան Կարապետյանը: 

Մեկնաբանություններ (1)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
ՀՀԿ-ն լիովին նեո-բոլշևիկյան «կուսակցություն» է: Թղթի վրա ձևակերպված է կուսակցություն, բայց իրականում ԿԼԱՆԱՅԻՆ բիզնես է: Բոլշևիկներից տարբերվում են նրանով,որ Նժդեհի դիմակով են հանդես գալիս: Ես գտնում եմ, որ ՀՀԿ-ն ԼՐԻՎ ՍՊԱՌՎԱԾ քաղաքական միավոր է, և ՈՉԻՆՉ չունի տալու Հայաստանին: Բոլոր երկրներում,բոլոր ժամանակներում ԻԴԵԱԼՈԳԻԱ ՉՈՒՆԵՑՈՂ բոլոր կուսակցությունները միշտ օգտագործել են ՎԱԽԻ-ՍՊԱՌՆԱԼԻՔԻ մեթոդը իշխանության մնալու համար: ՀՀԿ-ն բացառություն չէ: Նույնն է նաև ԲՀԿ-ն: Ամաչում եմ խոսել ՕԵԿ-ի մասին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter