
Ոսկին թանկանում է Մերձավոր Արևելքում իրավիճակի վատթարացման հետեւանքով
Մերձավոր Արևելքում կատարվող իրադարձությունների հետեւանքով ոսկու գինը բարձրացել է: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ նշանակության ուժերի հրամանատար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո նավթի, ոսկու և պլատինի գինը կտրուկ բարձրացել է` 2013 թվականից ի վեր գրանցելով ամենաբարձր ցուցանիշը: Այդ մասին հայտնում է Bloomberg-ը:
Լոնդոնի ֆոնդային բորսայում առևտրի ընթացքում ոսկու գինն աճել է 2,3 տոկոսով և կազմել 1588,13 դոլար մեկ ունցիայի համար: Brent ապրանքանիշի մեկ բարել նավթի գինը հասել է 70 դոլարի:
Ըստ Goldman Sachs Group Inc.- ի` ներկայիս ճգնաժամի պայմաններում ոսկու գինը կարող է շատ ավելի բարձր լինել, քան նավթինը: Եթե լարված իրավիճակը ԱՄՆ-ի և Իրանի միջև շարունակվի, ոսկու գինը կարող է հասնել մեկ ունցիայի դիմաց 1600 դոլարի:
Մեկնաբանել