
ՀՀ ԱԳՆ. «Ըստ նախնական տվյալների՝ կործանված ինքնաթիռում Հայաստանի քաղաքացիներ չկան»
Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն իր ֆեյսբուք էջում գրել է.
«Ըստ նախնական տվյալների՝ Իրանում ուկրաինական ուղևորատար Boeing-737 ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի ցանկում ՀՀ քաղաքացիներ չկան»։
Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան Թեհրանի «Իմամ Խոմեինի» միջազգային օդանավակայանից Կիև մեկնող «Բոինգ-737» ուղևորատար ինքնաթիռը կործանվել է օդ բարձրանալուց րոպեներ անց: Տարբեր տվյալներով՝ օդանավում եղել է 167-180 մարդ, որոնք բոլորն էլ զոհվել են:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել