HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փաշինյանն առաջարկում է քաղաքացիների տեսանկարահանման հիման վրա տնտեսվարողին տուգանել ՀԴՄ չտալու համար 

Կառավարության նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց՝ շարունակում են ահազանգեր ստանալ, որ տնտեսվարողները ՀԴՄ կտրոններ չեն տրամադրում գնորդներին։

Վարչապետը ընդգծեց, որ այս դեպքերին վարչարարության առումով խիստ են վերաբերելու։ Նաև տեղեկացրեց, որ երեկ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի հետ քննարկել են գաղափար, որը հնարավորություն կտա վարչական մարմնին վարույթ հարուցել քաղաքացիների՝ տնտեսվարողների ՀԴՄ չտրամադրելու պահը տեսանկարահանելու հիման վրա․ «Ես կարծում եմ սա ճիշտ ճանապարհ է, սակայն իրավաբանները պետք է եզրակացություն տան, թե ինչքանով է այս գաղափարը հակասում է մեր կարգավորումներին, բայց պետք է գնալ այդ ճանապարհով, որովհետև խոսքն ազգային հարստության մասին է»։

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյան ասաց, որ քաղաքացու կողմից տեսանկարահանման գործընթացը կարող է խնդրահարույց լինել։ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը համաձայնեց Ռուստամ Բադասյանի հետ։ Սակայն Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ ինքն առաջարկում է քաղաքական խնդիր, որի համար նրանք պետք է լուծումներ գտնեն։

Սա այն գաղափարի շարունակությունն է, որը օրենսդրական փոփոխության պատճառ հանդիսացավ, և քաղաքացիների տեսանկարահանման հիման վրա Ճանապարհային ոստիկանությունը կարող է վարույթ սկսել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter