HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

Անհայտ անձինք ծեծի են ենթարկել «Фактчек» կայքի գլխավոր խմբագիր Բոլոտ Թեմիրովին

kloop.kg-ն գրում է, որ հունվարի 9-ին երեք անհայտ անձ ծեծել են «Фактчек» կայքի գլխավոր խմբագիր Բոլոտ Թեմիրովին: Հարձակումը տեղի է ունեցել խմբագրության մոտակայքում, ժամը 12: 30-ի սահմաններում: Հարձակվող անձինք վերցրել են Թեմիրովի հեռախոսը:

Թեմիրովի համար կանչել են շտապօգնություն և ոստիկանություն: Ոստիկանները հայտնել են, որ փնտրում են հարձակվողներին:

Խմբագրության աշխատակիցները հարձակումը կապում են լրագրողի մասնագիտական գործունեության հետ: Ըստ Թեմիրովի գործընկերների՝ նախորդ օրը սպորտային կազմվածք ունեցող երկու տղամարդ լրագրողին են փնտրել:

Թեմիրովի վրա հարձակումը մեկնաբանել է Ղրղզստանի նախագահի մամուլի գրասենյակի ղեկավար Ժենբեկովան:

«Մենք շատ ենք ցավում: Քաղաքացու ծեծը, անկախ նրա գործունեությունից, անընդունելի է: Ցավոք, ես դեռ ամբողջությամբ ծանոթ չեմ կատարվածին, բայց հուսով եմ, որ իրավապահ մարմիններն արագորեն կարձագանքեն և կգտնեն հարձակվողներին: Մենք ոստիկանությունից պարբերաբար կհետաքրքվենք, թե ինչպես է գործը հետաքննվում»,- ասել է Տոլգոնայ Ստամալիևան:

«Фактчек»-ը փաստերի ստուգմամբ զբաղվող խմբագրություն է: «Ֆակտչեկի լրագրողները բացահայտում են սոցցանցերի կեղծ հաշիվներ, ստուգում են քաղաքական գործիչների լուսանկարները և դրանց հուսալիությունը, նաև անում են իրենց սեփական հետաքննությունները։

Անյա Սարկիսովա

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter