HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կապանում երեք երթուղիների ուղեվարձը բարձրացել է. համայնքապետարանն այլեւս միջոցներ չի հատկացնի սուբսիդավորման համար

Հունվարի 1-ից Կապանում բարձրացել է թիվ 1, 6 եւ 8 ավտոբուսային երթուղիների ուղեվարձը: Թիվ 6 եւ 8 երթուղիների ուղետոմսը 50-ից դարձել է 70 դրամ, իսկ թիվ 1-ինը 50-ից դարձել է 100 դրամ:

Կապանի համայնքապետարանի մամուլի քարտուղար Հասմիկ Հարությունյանը «Հետքին» հայտնել է, որ ուղեվարձի փոփոխությունը  թանկացում չէ: Բանն այն է, որ վերը նշված գները ձեւավորվել են 2016 թ.-ին ուղեւորափոխադրող կազմակերպությունների մրցույթի արդյունքում, սակայն 2017 թ.-ից մինչեւ 2018 թ. հուլիսի 1-ը տարբերությունը (20 եւ 50 դրամ) սուբսիդավորել է Սյունիքի մարզի զարգացման եւ ներդրման հիմնադրամը, իսկ 2018 թ. հուլիսի 1-ից մինչեւ 2019 թ. դեկտեմբերի 31-ը՝ Կապանի համայնքապետարանը, որը, ըստ Հարությունյանի, տարբերությունը կոմպենսացնելու համար ուղեւորափոխադրողներին ամսական ընդհանուր 3-3,5 միլիոն դրամ է հատկացրել:

Մամուլի քարտուղարի փոխանցմամբ՝ համայնքապետարանը հայտարարություն է տարածել, որ այլեւս չի կարող սուբսիդավորման նպատակով միջոցներ տրամադրել: Ըստ մեր զրուցակցի՝ այսօր արդեն հայտարարվել է նոր մրցույթ, որի արդյունքում նոր գին կսահմանվի թիվ 6, 9 եւ 10 երթուղիների համար: Մրցույթի հայտերի ընդունման վերջնաժամկետը փետրվարի 20-ն է, մրցույթը տեղի կունենա փետրվարի 28-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter