HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը Հորդանանի արտաքին գործերի և արտագաղթյալների նախարար Այման Սաֆադիի հետ

Հունվարի 14-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Հորդանանի արտաքին գործերի և արտագաղթյալների նախարար Այման Սաֆադիի հետ։ Հեռախոսազրույցը տեղի ունեցավ ի լրումն երկու երկրների արտգործնախարարների միջև Երևանում կայացած հանդիպման։ Այս մասին տեղեկացնում է արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

Արտգործնախարարներն անդրադարձան երկկողմ օրակարգին և բարձր մակարդակով երկխոսության շարունակականությանն առնչվող հարցերի՝ այդ առնչությամբ ընդգծելով բարձրաստիճան շփումների ու փոխայցերի ակտիվացման կարևորություն։Հեռախոսազրույցի ընթացքում Հայաստանի և Հորդանանին ԱԳ նախարարները մտքեր փոխանակեցին տարածաշրջանային մի շարք հարցերի շուրջ: Մերձավորարևելյան տարածաշրջանում վերջին զարգացումների առնչությամբ երկուստեք ընդգծվեց խաղաղ միջոցներով իրադրության լիցքաթափման անհրաժեշտությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter