HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավստրալիայի իշխանությունները 5000 ուղտ են սպանել բնապահպանական խնդիրների պատճառով

Euronews-ի հաղորդմամբ՝ ուղղաթիռներից արձակված կրակոցներով Ավստրալիայում սպանել են ավելի քան 5000 վայրի ուղտերի, որի նպատակն էր վերացնել այդ կենդանիների կողմից սպառնացող վտանգը երաշտի ժամանակ:

Հարավային Ավստրալիա նահանգի հյուսիս-արևմուտքում գտնվող Անանգ Պիտջանջատջարա Յանկունիտաջարա (Anangu Pitjantjatjara Yankunytjatjara) աբորիգեն շրջանի տեղական նահանգապետերը հավանություն են տվել վայրի ուղտերի հավաքական ջարդին: Կենդանիները մոտեցել են բնակավայրերին, ջուր ու սնունդ փնտրել:

2019 թվականը Ավստրալիայում երբևէ գրանցված ամենաշոգ ու չոր տարին էր, որը դարձել էր հրդեհների պատճառ, ինչպես նաև շատ տարածքներում դարձել էր ջրի սակավության պատճառ։

«Ուղտերի ոչնչացման արշավը տևեց հինգ օր և ավարտվեց կիրակի օրը»,- ասել է Արևմտյան Ավստրալիայի հյուսիսարևմտյան ծայրամասում գտնվող շրջանի (բնակվում է մոտ 2300 մարդ) ղեկավար Ռիչարդ Քինգը (Richard King

«Ուղտերի երամակը վերջին տարիներին զգալի վնաս էր հասցնում ենթակառուցվածքներին և բուսականությանը, վտանգ էր ներկայացնում ընտանիքների և համայնքների համար»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Ռիչարդ Քինգը՝ հիմնավորելով այն քայլը, որը ծանր քննադատության է արժանացել ամբողջ աշխարհում:

Քինգը բացատրել է, որ թուլացած ուղտերը հաճախ հայտնվել են ջրհորների մեջ, որտեղ նրանք հաճախ սատկել են՝ աղտոտելով ջրային պաշարները, որոնք արժեքավոր են տեղի բնակչության, ինչպես նաև՝ վայրի բնության համար:

Ուղտերը 1840-ական թվականներին տեղափոխվել էին Ավստրալիա գաղութարարների կողմից, որոնք օգտագործում էին իրենց ուսումնասիրությունների համար կամ նախքան երկաթուղային ցանցի կառուցումը՝ ապրանքներ տեղափոխելու համար:

Ավստրալիայում անցած հինգ ամիսների ընթացքում հրդեհների պատճառով այրվել է մոտ 10 միլիոն հեկտար տարածք, և այրվել է ավելի քան 2000 տնային տնտեսություն, ոչնչացվել են հազարավոր կենդանիներ:

Պատրաստեց Գայանե Հովսեփյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter