HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի գործով որոշում կայացնելու

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Մնացական Մարիտրոսյանի, քիչ առաջ հեռացավ խորհրդակցական սենյակ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու:

Այսօր տեղի ունեցած դատական նիստին Գրիգորյանի խափանման միջոցը վերանայելու միջնորդությամբ հանդես է եկել մեղադրող դատախազ Վահե Դոլմազյանը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, նիստին մասնակցել է Մանվել Գրիգորյանի գործով նշանակված միջգերատեսչական հանձնաժողովային փորձաքննության նախագահ Գագիկ Հարությունյանը: Վերջինս հայտնեց, որ ներկա առողջական վիճակով Գրիգորյանը չի կարող մասնակցել դատական նիստերին, ինչպես նաև պահվել կալանավայրում:

Գրիգորյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի այսօր ժամը՝ 20:30-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter