HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը փոխվեց չհեռանալու մասին ստորագրությամբ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը րոպեներ առաջ որոշեց ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը փոխել չհեռանալու մասին ստորագրությամբ:

Հիշեցնենք, որ այսօր` ժամը 18:30-ին սկսվել էր, Գրիգորյանի խափանման միջոցի հարցով արտահերթ դատական նիստ, որն անցկացնելու նախաձեռնությամբ հանդես է եկել դատախազությունը:

Մանվել Գրիգորյանն, ով 2019-ի օգոստոս ամսից ստացիոնար բուժում է ստանում «Նաիրի» բժշկական կենտրոնում, օրեր առաջ՝ 2020-ի հունվարի 14-ին, տեղափոխվել է ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունք: Բժշկական կենտրոնից հայտնում են, որ Մանվել Գրիգորյանի սրտի հետ կապված հիվանդության բարդություն է առաջացել:

Գրիգորյանը, հիշեցնենք, մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, 101.232.917 ՀՀ դրամի գույք յուրացնելու, 1.228.176.342 ՀՀ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից 1.225.003.300 ՀՀ դրամ վատնելու և շորթմամբ  37․101․100 ՀՀ դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter