HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Հանրային քննարկումը չավարտված՝ Կառավարությունը որոշում ընդունեց

Կառավարությունն այսօրվա նիստին որոշեց 26 միլիոն դրամ հատկացնել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության շենքի պահպանությունն ապահովելու նպատակով։ Գումարը տրամադրվելու է ոստիկանությանը։

Այս որոշմամբ նաև ծառայության շենքը ներառվեց ոստիկանության կողմից պահպանության ենթակա պետական մարմինների շենքերի ու շինությունների ցանկում։ Արդարադատության նախարարությունը Կառավարությանը հայտնել է, որ ծառայության վարչական շենքի պահպանությունը և անվտանգությունը կարևորելով՝ նպատակահարմար է, որ դրա պահպանությունն իրականացվի ոստիկանության կողմից։

Այս նախագծի մասին «Հետքը» գրել էր դեռևս օրեր առաջ։ Այն հունվարի 10-ին Արդարադատության նախարարությունը ներկայացրել էր իրավական ակտերի նախագծերի միասնական կայքում և մինչ հունվարի 25-ը նախատեսված էր դրա հանրային քննարկումը։

Ստացվում է՝ մինչ քննարկման նախատեսված ժամկետի ավարտը, գործադիրն արդեն ընդունեց ԴԱՀԿ շենքը պետական պահպանության ենթակա շենքերի ցանկում ներառելու որոշումը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter