HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Գեղամ Մանուկյան. «Այսօր ամենամեծ ճնշման` օրենքի տակ գործող լրատվամիջոցները մենք ենք` հեռուստաընկերությունները»

Տեսալսողական մեդիածառայությունների ոլորտի օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնած խորհրդարանական լսումներին «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական և հասարակական-քաղաքական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանն իր ելույթում ընդգծեց` տարիներ շարունակ օդում կախված են մնում ոլորտի խնդիրները:

«Փոփոխությունները պետք է լինեն, բայց կարևոր հանգամանք` խնդիրներն այնքան բազմաշերտ են, որ պետք է համալիր լուծում ստանալ, չի կարող լինել այնպես, որ օրենքում մեկ կետ փոխվի ու համարենք, որ մի քայլ առաջ ենք գնացել: Փորձը ցույց է տալիս` երբ համալիր փոփոխություններ չեն լինում, մեկ այլ խնդրի ենք բախվում, մասնավորապես՝ երբ քննարկումները ծավալվում էին հեռարձակողների հանձնաժողովում, համաձայնության եկանք, որ համալիր քննարկումներով լսումներ է պետք, բայց Արդարադատության նախարարության կողմից «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում մեկ կետով փոփոխության առաջարկ եղավ, որը բերեց հակազդեցության»,- ասաց Գեղամ Մանուկյանը:

Վերջինս կարևորեց մինչ այդ ելույթ ունեցած բանախոսների ելույթները, որ շատ կարևոր է բազմակողմանի ու օբյեկտիվ լրատվությունը, կարևոր է հանրությանը բազմաշերտ լրատվություն մատուցելը, սակայն այդ ամենը մնում են որպես դասագրքային բառեր, ինչն իր օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներն ունի: Մանուկյանի խոսքով` յուրաքանչյուր խորհրդարանական ու նախագահական ընտրություններին հեռուստատեսությունները հայտնվում են խայտառակ իրավիճակում, երբ վերջիններիս պարտադրվում է հավասարաչափ լուսաբանել թեկնածուների գործունեությունը:

«Եկեք պարզ ասենք` կա վիճակ, երբ քաղաքական ուժերից մեկը որոշում է որևէ լրատվականում ներկա չլինել, այդ լրատվամիջոցը կարո՞ղ է ապահովել բազմակարծություն: Այսօր ամենամեծ ճնշման` օրենքի տակ գործող լրատվամիջոցները մենք ենք` հեռուստաընկերությունները, մենք սահմանափակված ենք տարբեր օրենքներով»,- ասաց նա:

Մանուկյանն իր ելույթում անդրադարձավ նաև համացանցային կայքերին, որոնք հեռուստատեսությանը հավասար ապահովում են տեսանյութեր, կարելի է ասել հեռուստատեսություն են, սակայն որևէ օրենքով կանոնակարգված չէ վերջիններիս գործունեությունը: Մանուկյանը հարց հնչեցրեց, թե արդյոք այդտեղ հավասարություն կա, քանի որ վերջիններս ո՛չ գովազդի, ո՛չ եթերի որևէ սահմանափակման չեն ենթարկվում, սակայն հեռուստատեսությունների նման, կաբելային տիրույթում գործունեություն են ծավալում:

Վերջինիս խոսքով` երկար կյանք ունեցող օրենք է հարկավոր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter