HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գեորգի Կուտոյանի դին հայտնաբերել է կինը. շարունակվում է դեպքի վայրի զննությունը

Ազգային  անվտանգության ծառայության նախկին  տնօրեն Գեորգի Կուտոյանի դիակի հայտնաբերման վայրում այժմ քննչական գործողություններ են կատարվում:

Քիչ առաջ Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ դեռ շարունակվում են քննչական գործողությունները, ուստի հավելյալ տեղեկություններ կհաղորդի մեկ ժամ անց:

«Մենք հայտնաբերել ենք Գեորգի Կուտոյանի դին, հիմա դեպքի վայրի զննություն է  կատարվում»,- ասաց նա:

Մելիքյանը տեղյակ չէր, թե ում է պատկանոմ զենքը, որից հնչել է կրակոցը:

ԱԱԾ նախկին տնօրենի դին հայտնաբերել է վերջինիս կինը: Երբ Քննչական կոմիտեի աշխատակիցները եկել են դեպքի վայր, այնտեղ է եղել նաև Կուտոյանի հայրը:

Արթուր Մելիքյանը տեղեկացրեց, որ դեպքի վայրի զննությանը մասնակցում են նաև դատաբժիշկներ:

Այժմ ուսումնասիրվում է տարածքի տեսախցիկների տեսագրությունները:

Հարցին, թե արդյոք նախկին պաշտոնյան որևէ քրեական գործով որևէ կարգավիճակ ունի, Մելիքյանն ասաց, որ Քննչական կոմիտեի վարույթում քննվող որևէ գործով Կուտոյանը կարգավիճակ չի ունեցել:

Դեպքի վայրում էր նաև ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, վերջինս քիչ առաջ հեռացավ, լրագրողների հետ չզրուցեց։

Րոպեներ առաջ նաև տեղափոխվեց Գեորգի Կուտոյանի դին։ 

Հիշեցնենք, որ այսօր Երևանի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter