
Մեկ պետհամարանիշի բացակայության դեպքում` 20 հազար դրամ տուգանք և 2 բալ. նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի հեղինակած Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու օրենսդրական առաջարկը, որի համաձայն՝ ավտոմեքենայի մեկ պետհամարանիշի բացակայության դեպքում նոր` ավելի մեղմ կարգավորումներ կլինեն:
Առաջարկվում է այն դեպքերում, երբ մեքենայի համարանիշերից մեկն է բացակայում, կիրառել 20 հազար դրամ տուգանք և երկու բալ որպես պատժամիջոց: Մինչ քվեարկությունը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը հայտարարեց, որ դեմ են քվեարկելու նախագծին, իսկ մինչ երկրորդ ընթերցումը, առաջարկով հանդես կգան հանել բալը որպես տույժ:
Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 99 կողմ, 21 դեմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել