
Խորհրդարանն ընդունեց «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու պատգամավորների առաջարկը
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Համազասպ Դանիելյանի և Հերիքնազ Տիգրանյանի հեղինակած «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու օրենսդրական առաջարկը: Պատգամավորներն առաջարկում են ավելի մեղմ կարգավորում այն դրույթում, որը հնարավորություն է ընձեռում քաղաքացիներին մասնակցել օրենսդիր աշխատանքին:
Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 119 կողմ, 1 դեմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:
Գործող օրենքով Ազգային ժողովին օրենքի նախագիծ առաջարկելու կամ հանրաքվեի միջոցով ընդունված օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը հանրաքվեի դնելու համար կազմավորվող նախաձեռնող խմբի անդամների նվազագույն քանակը 50-ն է:
Առաջարկվում է նախաձեռնող խմբի անդամների կրճատման դրույթ, նախաձեռնության գրանցման մասին ԿԸՀ վարչարարության տևողությունը երկարացնող դրույթ և ստորագրությունների հավաքագրման համար նախատեսված օրերի քանակի ավելացում:
Մեկնաբանել