
Ոստիկանությունն ինքնուրույն կկարողանա գաղտնալսել. նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունվեց
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սիփան Փաշինյանի և Արմեն Խաչատրյանի հեղինակած նախագիծը: Այս փոփոխություններով առաջարկվում է ոստիկանությանը տալ ինքնուրույն գործառույթ` գաղտնալսելու հեռախոսային խոսակցությունները:
Հիշեցնենք, որ գործող կարգավորմամբ` ոստիկանությունը գաղտնալսում իրականացնելու համար դիմում է ԱԱԾ-ին, վերջինս ապահովում է կապուղիներ և համապատասխան տեխնիկական միջոցներ: Փոփոխությունների շնորհիվ ոստիկանությունը սեփական կապուղիներով ու տեխնիկական միջոցներով կգաղտնալսի:
Նախագիծն ընդունվեց 97 կողմ, 20 դեմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:
Հիշեցնենք, որ Կառավարությունը դեմ էր այս փոփոխությանը: Երեկ` նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկմանը, արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանը հայտնեց, որ առաջարկվում է առանձին կազմակերպությանը վերապահել գաղտնալսումների կազմակերպման ընթացքը, այսինքն՝ գաղտնալսման կազմակերպման հնարավորություն ունենան անմիջականորեն ոչ թե ուժային մարմինները, այլ առանձին կազմակերպություն, որի անկախությունը երաշխավորված կլինի:
Մեկնաբանել