HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

Լիանա Թորոսյան. «Կոնորավիրուսի մուտքը Հայաստան չի բացառվում»

«Եթե հետամուտ լինենք առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկություններին և հայտարարություններին, ապա պետական սահմանի անցման կետերում որևէ սահմանափակող միջոցառում չի առաջարկվում»,- ասում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հատուկ վտանգավոր և օդակաթիլային վարակների բաժնի պետ Լիանա Թորոսյանը։

Հիշեցնենք, որ երեկ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (այսուհետ՝ ԱՀԿ) տեղեկացնում էր «նոր կորոնավիրուսի» տարածման մասին, որի սկզբնաղբյուրը Չինաստանի Ուհան քաղաքն է:

Լիանա Թորոսյանի խոսքով՝ կոնորավիրուսի մուտքը Հայաստան չի բացառվում, քանի որ ներկայիս առևտրային կապերը, զբոսաշրջիկների հոսքը կարող է իր հետ Հայաստան բերել հիվանդությունըԱՀԿ-ն առաջարկում է պատրաստ լինել, և երկրի ներսում վիրուսը հայտնաբերելու դեպքում արագ արձագանքել ու կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել։

«Այն կանխարգելիչ միջոցառումները, որոնք կատարվում են գրիպի դեպքում կիրառելի են նաև այս կորոնավիրուսի պարագայում, ԱՀԿ-ն այսօր տեղեկացրել է նաև, որ կորոնավիրուսը որոշակի դեպքերում կարող է մարդուց մարդ տարածվել սերտ շփման միջոցով։ ԱՀԿ-ն պատրաստվում է արտակարգ իրավիճակների խորհրդի նիստ հրավիրել, որից հետո արդեն ավելի հստակ առաջարկություններ կլինենթե ինչ կարելի է անել: Անհանգստանալ և զգոնություն պահել պետք է, քանի որ գործ ունենք վարակիչ հիվանդության հետ, բայց խուճապի մատնվելու կարիք չկա»,- ասում է նա։

Թորոսյանի խոսքով՝ ԱՀԿ-ի հորդորը ամբողջ հանրությանը գրիպի կանխարգելման բոլոր միջոցառումներին հետևելն է, պետք է բացառել շփումը կենդանիների հետ, քանի որ կորոնավիրուսը ավելի ինտենսիվ տարածվում է կենդանուց մարդ, քան մարդուց մարդ։

«Եթե շրջագայության մեկնած մարդիկ իրենց շրջագայության ընթացքում կամ վերադառնալուց հետո հարբուխին կամ շնչառական հիվանդություններին բնորոշ որևէ ախտանիշ են նկատում պետք է դիմեն բժշկական օգնության և տեղեկացնեն բժշկին, թե ո՞ր երկիր են գնացել ու որ օրերին»,- ասում է Լիանա Թորոսյանը։

Նրա խոսքով՝ պետական սահմանի անցման կետերի հսկողությունը նախարարության լիազորություններից դուրս է, բացի այդ ԱՀԿ-ն չի առաջարկում օդային հսկողություն իրականացնել, քանի որ դա չարդարացված միջոցառում է։ 

Լուսանկարը՝ «Արմենպրեսի»

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter