
ՄԻՊ Արտակ Բեգլարյան. «Տեղեկացրել ենք առողջապահության նախարարությանը, որպեսզի այցելեն ու զննեն հացադուլավորին»
Շահումյանի շրջանի Քարվաճառ քաղաքի բնակիչ Ալեքսանդր Քանանյանն այսօր՝ ժամը 12:00-ից, հացադուլ է հայտարարել իր տան բակում՝ Թարթառի ձորում փոքր հէկերի շինարարական աշխատանքները դադարեցնելու պահանջով:
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանից հարցրինք՝ արդյոք պատրաստվում է նա կամ ՄԻՊ աշխատակազմից որևէ մեկը այցելել հացադուլավոր Ալեքսանդր Քանանյանին:
«Կարիքի դեպքում այցելելու ենք Ալեքսանդր Քանանյանին, բայց ես մի քանի անգամ արդեն խոսել եմ հետը, կապի մեջ եմ նաև տարբեր պատասխանատու պաշտոնյաների հետ: Տեղեկացրել ենք առողջապահության նախարարությանը, որպեսզի այցելեն ու զննեն հացադուլավորին և պարբերական ուշադրության ներքո պահեն նրան»,- ասաց Բեգլարյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել