Պետռեգիստրը ԶԼՄ-ների համար անվճար դարձնելու նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում և հարակից ներկայացված օրենքներում փոփոխություններ կատարելու Կառավարության առաջարկը:
Այս փոփոխությամբ հնարավորություն է ընձեռվում լրատվամիջոցներին հասանելիություն ստանալ պետական միասնական գրանցամատյանում առկա տեղեկություններին՝ առանց պետական տուրքի վճարման:
Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց միաձայն` 106 կողմ ձայնով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել