HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Նիկոլ Փաշինյան. «Մեր խնդիրն է, որ ոչ մի քաղաքացի հիվանդանոցի դռներին չպետք է մնա»

Խորհրդարանում մեկնարկել է Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանը: «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանն անդրադարձավ Առողջապահության նախարարության կողմից շրջանառության մեջ դրված բժշկական ապահովագրության պարտադիր ու համապարփակ նախագծին, որով առաջարկվում է աշխատող քաղաքացիներից գանձել 6 տոկոս հարկ` որպես պարտադիր ապահովագրություն:

Պատգամավորը, դիմելով վարչապետին, ասաց, որ առողջապահության նախարարի դիրքորոշումից տեղյակ են, ուզում են իմանալ, թե այս հարցում որն է վարչապետի տեսակետը:

«Արդյոք արդարացվա՞ծ եք համարում այն, որ ֆինանսական բեռը լինի միայն աշխատող քաղաքացիների համար»,- հարցրեց Խաչատրյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց` այդ հարցում Կառավարությունում միասնական տեսակետ չկա:

«Մեր խնդիրն է, որ ոչ մի քաղաքացի հիվանդանոցի դռներին չպետք է մնա։ Լուծումն այն է, որ բոլոր քաղաքացիները պատշաճ բժշկական ապահովագրություն ունենան: Այս հարցի վերաբերյալ մի քանի քննարկումներ ունեցել ենք Կառավարությունում, բայց հարցի վերաբերյալ միասնական տեսակետ չկա»,- ասաց Կառավարության ղեկավարը` ընդգծելով, որ ինքն էլ այդ հարցում ձևավորված տեսակետ չունի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter