HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

«Պետք է գնանք իրավական ճանապարհով»․ վարչապետը՝ քննիչ հանձնաժողովի քվեարկության տապալման մասին

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանն ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին անդրադարձավ Երևանի քաղաքապետարանի նվիրատվություններն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմի ընտրության տապալմանը: Պատգամավորը, դիմելով վարչապետին, հետաքրքրվեց, թե արդյոք, ըստ վարչապետի, սահմանադրական ու քաղաքական հետընթա՞ց է արձանագրվել, ինչպես պնդում է Էդմոն Մարուքյանը:

«Երբ քննիչ հանձնաժողովի համար անհրաժեշտ ստորագրություն հավաքվեց, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում նաև այդ թեմայի շուրջ է քննարկում եղել: ԱԺ նախագահը հայտարարություն է արել, ինչը, ըստ էության, արտահայտել է մեր քաղաքական թիմի կամքը, որ ընդդիմությունը պետք է հնարավորություն ունենա օգտվել օրենքով իրեն վերապահված հնարավորություններից: Դրանից հետո ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը իրավական վերլուծություն է արել ու եկել եզրակացության, որ տվյալ դեպքում քննիչ հանձնաժողով չի կարող ձևավորվել, որովհետև դա չի համապատասխանում Սահմանադրությանն ու օրենսդրությանը»,- ասաց Փաշինյանը:

Կառավարության ղեկավարի խոսքով` Երևանի քաղաքապետարանն ունի իր խորհրդարանը` ի դեմս ավագանու, Երևանի ավագանու կանոնակարգում ֆիքսված է ավագանու լիազորությունները, որ կարող են ստեղծել քննիչ հանձնաժողով:

«Ինձ ուղարկել են այդ վերլուծությունները, ես տեղյակ եմ պահել ԱԺ նախագահին ու ուղարկել արդարադատության նախարարություն, նախարարությունն ինձ գրավոր տեղեկանք է ներկայացրել` ասելով, որ հիմնավորումներն իրական են, ճշգրիտ:

Այդ իրավիճակում երկու ինֆորմացիան էլ ընդունել ենք ի գիտություն և քաղաքական որոշումը եղել է այն, որ պետք է գնանք իրավական ճանապարհով»,- ասաց Փաշինյանը:

Հիշեցնենք, որ այսօր քաղաքական մեծամասնությունը տապալեց քվեարկությունը, որով պետք է սահմանվեր Երևանի նվիրատվությունների և տրամադրած շինթույլտվությունների տրամադրման հնարավոր կոռուպցիոն գործարքների ուսումնասիրման քննիչ հանձնաժողովի կազմի հարցը: Հանձնաժողովը ձևավորվել էր իրավունքի ուժով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter