HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Գագիկ Խաչատրյանի եղբորորդին 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ հրապարակեց որոշում, համաձայն որի՝ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի եղբորորդին՝ Կարեն Խաչատրյանը, 20  մլն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի։ Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Խաչատրյանի փաստաբան Ամրամ Մակինյանը։

Նշենք, որ Կարեն Խաչատրյանն անազատության մեջ է 2019 թվականի օգոստոսի 27-ից։ Ամրամ Մակինյանը մեզ հետ զրույցում ասաց, որ գրավի գումարը վճարելուց հետո Կարեն Խաչատրյանն ազատ կարձակվի։

Կարեն Խաչատրյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու մեջ: Քրգործը, որով  կալանավորված է նաև Կարեն Խաչատրյանի հորեղբայր Գագիկ Խաչատրյանը, առնչվում է վերջինիս՝ ՊԵԿ նախագահի պաշտոնավարման ժամանակահատվածում ենթադրյալ չարաշահումներին:

Կարեն Խաչատրյանի կալանքի ժամկետը լրանում էր հունվարի 27-ին, և ԱԱԾ-ն միջնորդություն էր ներկայացրել կալանքը երկրարացնելու վերաբերյալ։ Գործի քննության ընթացքում պաշտպան Ամրամ Մակինյանը միջնորդություն էր ներկայացրել Խաչատրյանի նկատմամբ գրավ կիրառելու վերաբերյալ, որը, փաստորեն, բավարարվել է։ Նշենք, որ Գագիկ Խաչատրյանը շարունակում է մնալ կալանքի տակ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter