
ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին ու նրա եղբորորդուն մեղադրանք է առաջադրվել, և կալանքի միջնորդություններ են ներկայացվել դատարան
ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին եւ նրա եղբորորդուն՝ Կարեն Խաչատրյանին, մեղադրանք է առաջադրվել: Նախաքննական մարմինը միջնորդություն է ներկայացրել նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ: Այս մասին «Հետքի» հետ զրույցում ասաց փաստաբան Երեմ Սարգսյանը:
Պաշտպանի խոսքով` Խաչատրյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և խոշոր չափերի վատնման, իսկ Կարեն Խաչատրյանը` միայն վատնման մեջ: Պաշտպանն այս պահին չցանկացավ հայտնել` Խաչատրյաններն ընդունում են մեղադրանքները, թե ոչ:
Նշենք, որ պաշտպանները բողոքարկել են Գագիկ և Կարեն Խաչատրյանների ձերբակալման որոշումները: Դրանք դեռևս չեն քննվել, ամենայն հավանականությամբ կքննվեն կալանքի միջնորդությունների հետ:
Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը Գագիկ և Կարեն Խաչատրյաններին ձերբակալել է օգոստոսի 27-ին: Նույն օրն առավոտյան խուզարկություններ են կատարվել նրանց պատկանող տարածքներում: Նրանց առաջադրված մեղադրանքն առնչվում է Գագիկ Խաչատրանի` ՊԵԿ նախագահ եղած ժամանակահատվածում ենթադրյալ հանցանք կատարելուն:
Լուսանկարում՝ ձախից՝ Գագիկ Խաչատրյան, Կարեն Խաչատրյան
Մեկնաբանել