HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախի ՄԻՊ-ի միջնորդությամբ՝ երկխոսություն է սկսվել կառավարության և հացադուլավոր Ալեքսանդր Քանանյանի միջև

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ իր միջնորդությամբ երկխոսություն է մեկնարկել կառավարության և Ալեքսանդր Քանանյանի միջև, որը երեկ հացադուլ է սկսել Շահումյանի (Քարվաճառի) շրջանի ՀԷԿ-երի շինարարական աշխատանքների դադարեցման ու ՀԷԿ-երի հանդեպ վերահսկողության բարձրացման պահանջներով:

«Կառավարությունից ինձ հավաստիացրել են, որ արդեն դադարեցված են շինարարական աշխատանքները, և կառավարությունը պատրաստ է կառուցողական քննարկումների ու համագործակցության:

Ես էլ պատրաստ եմ հնարավորինս նպաստել կառավարության և Ալեքսանդր Քանանյանի միջև կառուցողական երկխոսության կայացմանը՝ հույսով, որ դա կհանգեցնի Ա.Քանանյանի հացադուլի դադարեցմանը, քաղաքացիների իրավունքների պատշաճ իրացմանը, բնապահպանական հարցերում հանրային ու պետական վերահսկողության և էներգետիկայի համակարգի արդյունավետության բարձրացմանը:

Նաև առողջապահության նախարարությանը տեղեկացրել եմ Ա.Քանանյանի հացադուլի մասին՝ խնդրելով պատշաճ ուշադրության տակ պահել նրա առողջությունը: Բժիշկն արդեն այցելել է նրան, կատարել համապատասխան զննություններ և արձանագրել, որ դեռևս որևէ խնդիր չկա այդ առումով:

Հ.Գ. Քարվաճառի դպրոցականներին եղբայրաբար հորդորում եմ իրենց պահանջները հնչեցնելու նպատակով զերծ մնալ դասադուլ կազմակերպելուց. ձեր կրթությունը կարևոր արժեք է բոլորիս համար, սիրելի՛ երեխաներ»,- գրել է Արտակ Բեգլարյանը:

Հիշեցնենք, որ Ալեքսանդր Քանանյանը հացադուլ էր հայտարարել հունվարի 21-ին՝ ժամը 12։00-ից սկսած։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter