HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանի պայմանական ազատման հարցով որոշում կայացնելու

Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Մնացական Հարությունյանի, քիչ առաջ հեռացավ խորհրդակցական սենյակ՝ ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանին պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու հարցով որոշում կայացնելու: Որոշումը կհրապարակվի վաղը՝ հունվարի 24-ին:

Աշոտ Մանուկյանն անազատության մեջ է 1996 թվականից: Մեղադրվել և դատապարտվել է երեք զինծառայողի սպանության համար: Արդարադատության նախարարության պրոբացիոն ծառայությունը նրա ազատ արձակման վերաբերյալ դրական, իսկ Քրեակատարողական ծառայությունը՝ բացասական եզրակացություն են տվել:

Չնայած տարբերվող եզրակացություններին՝ այս երկու կառույցներն էլ Աշոտ Մանուկյանին բնութագրել են դրական: Նրան ներել են նաև տուժողների ծնողները, սակայն նման փաստերի առկայության պայմաններում առաջին ատյանի դատարանը գտել է, որ Աշոտ Մանուկյանը պետք է մնա անազատության մեջ։ Այս դատական ակտի դեմ նրա պաշտպանները վերաքննիչ բողոք են ներկայացրել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter