
ՀՔԾ-ն խուզարկություն է իրականացնում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի բնակարանում
Հատուկ քննչական ծառայությունը խուզարկություն է իրականացնում Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի բնակարանում: Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Թովմասյանի պաշտպաններից Միհրան Պողոսյանը: Այս պահին պաշտպաններն այլ մեկնաբանություն չեն տալիս` նշելով, որ քննչական գործողության ավարտից հետո հանդես կգան հայտարարությամբ:
Նշենք, որ ՍԴ նախագահը մեղադրվում է մի խումբ պաշտոնատար անձանց հետ հանցակցությամբ, շահադիտական դրդումներով անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացրած երկու դրվագով պաշտոնեական լիազորությունների չարաշահում կատարելու մեջ: Այս գործի շրջանակներում է կատարվում խուզարկությունը, թե ոչ, այդ պահին դեռևս հայտնի չէ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել