HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Պատգամավորներն առաջարկում են մինչ անշարժ գույքի օտարումը, մարել գույքահարկի պարտավորությունները

Խորհրդարանում առաջին ընթերցմամբ քննարկվեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Գևորգ Պապոյանի և Արգիշտի Մեխակյանի հեղինակած «Գույքահարկի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու առաջարկը:

Քաղաքական մեծամասնության պատգամավորներն առաջարկում են օրենքով ամրագրել, որ ֆիզիկական անձինք մինչև սեփականության իրավունքի փոխանցման պետական գրանցման օրն ընդգրկող ամիսը ներառող ժամանակահատվածի համար հարկման օբյեկտ հանդիսացող տվյալ գույքի մասով հարկի պարտավորություններն ամբողջությամբ կատարեն, մինչև օտարման պայմանագրից ծագող սեփականության իրավունքի պետական գրանցումը:

Հիմնական զեկուցող Գևորգ Պապոյանի խոսքով` փոփոխությամբ ցանկանում են անշարժ գույքի առուվաճառք իրականացնելիս առաջնորդվել ավտոմեքենայի գույքահարկի այսպես կոչված զրոյական թղթով, որպեսզի հաջորդ գնորդը չմարի նախորդ սեփականատիրոջ գույքահարկի գծով հարկային պարտավորությունները: Պապոյանի խոսքով` գործով իրավակարգավորումը գնորդների համար ռիսկեր է առաջացնում, քանի որ ոչ բոլորն են, որ օրենքի բոլոր մանրամասներին տիրապետում են, և հնարավոր է խաբվեն:

Հիշեցնենք, Պապոյանը շրջանառության մեջ է դրել նաև նմանատիպ փոփոխությամբ առաջարկ «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքում:

Պատգամավորն առաջարկում է մինչն անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը կնքելը մարել աղբահանության գծով հարկային պարտավորությունները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter