HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Հրայր Թովմասյան. «Օրվա իշխանությունը խնդիր ունի արագ ձերբազատվելու ինձանից՝ որպես ՍԴ նախագահի, և այդ ամբողջն արվում է շատ կոպիտ»

«Ուզում եմ երկու բանի անդրադառնալ․ 2-3 անգամ ես հրավիրվել եմ հարցաքննության և այսօր էլ տանն էր ինչ-որ քննչական գործողություններ կատարվել։ Իմ խնդրանքը, միջնորդությունը, հորդորը եղել է մեկը, որ ամբողջը տեսաձայնագրվի, որովհետև ես ձեզ ուղղակի վստահեցնում եմ, որ այն, ինչ այսօր կատարվում է, այսօրով չի ավարտվելու։

Ցավոք սրտի, դրանք նոր քրեական գործերի հիմք են դառնալու, և այդ ժամանակ ապացուցողական բազան, թե ով ինչ ասաց, ինչու ասաց, չի լինելու։ Իմ միջնորդությունը ես միշտ կրկնելու եմ, որ այդ ամբողջ հարցաքննությունը տեսաձայնագրվի։ Ինձ համար անհասկանալի է քննչական մարմնի ձեռնպահ մնալը և մերժելը մեր միջնորդությունը, որ հարցաքննությունը և տան խուզարկությունը չձայնագրվի»,- իր տան խուզարկությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը:

Վերջինս կարծիք հայտնեց, որ այն, ինչ տեղի է ունենում այս օրերին Հայաստանում, իր շուրջ, Սահմանադրական դատարանի շուրջ, հիմնավորում է, որ խնդիրներն իրոք խորքային են։

«Օրվա իշխանությունը խնդիր ունի արագ ձերբազատվելու ինձանից՝ որպես ՍԴ նախագահի, և այդ ամբողջն արվում է շատ կոպիտ, այդ ամենն արվում է ակնհայտ, և դրա մասին իմ ասելով չի, որ մեր հանրությունը և նաև միջազգային հանրությունը տեղյակ է։

Սրա համար ես միայն ցավ եմ ապրում, քանի որ ինձ համար Հրայր Թովմասյանի խնդիրը այս պարագայում երկրորդական է, շատ կարևոր է ինձ համար երկրի հեղինակությունը, երկրի վաղվա օրը։ Չի կարելի այդքան տարիներ հավաքած հեղինակությունը շատ արագ մսխել»,- ասաց ՍԴ նախագահը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter